Կրեմլը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել է սառեցնել պատերազմն Ուկրաինայի օկուպացված տարածքներում
Կրեմլը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել է սառեցնել պատերազմն Ուկրաինայի օկուպացված տարածքներում։
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսկովը, դա ճիշտ չէ։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կրակը դադարեցնելու և Ուկրաինայում պատերազմը սառեցնելու առաջարկը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս հարցը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև քննարկվել է միջնորդների միջոցով։