Կրեմլը հերքում է տեղեկատվությունը, թե «Հավանայի համախտանիշ» հիվանդության հետևում կանգնած է ռուսական ռազմական հետախուզությունը
Կրեմլը հերքում է միջազգային լրագրողական ցանցի տեղեկությունը, թե «Հավանայի համախտանիշ» հիվանդության հետեւում կանգնած է ռուսական ռազմական հետախուզությունը։
«Սա ամենևին էլ նոր խնդիր չէ։ Երկար տարիներ այսպես կոչված «Հավանայի համախտանիշի» թեման մամուլում ի սկզբանե ուռճացվում էր և ասոցացվում ռուսական կողմի հասցեին հնչող մեղադրանքների հետ, սակայն այս անհիմն մեղադրանքի համար ոչ ոք երբևէ համոզիչ ապացույց չի հրապարակել և չի ներկայացրել։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցների անհիմն մեղադրանքներ», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Միջազգային լրագրողական ցանցի հետաքննության համաձայն՝ «Հավանայի սինդրոմ» է նկատվել նաեւ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի կնոջ մոտ։ Նրանց տվյալներով՝ փաստի հետ ռուսական հատուկ ծառայությունների կապը հաստատված է։