Կրեմլը հերքել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

14:33, 11.11.2024

Կրեմլը հերքել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։

Կրեմլի տվյալներով՝ Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել Թրամփի հետ։

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Սա հորինված պատմություն է, սա կեղծ տեղեկություն է։ Խոսակցություն չի եղել։ Սա տեղեկատվության որակի վառ օրինակ է, որը հիմա հրապարակվում է, երբեմն նույնիսկ բավականին լավ համբավ ունեցող հրապարակումներում»,- նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը նախատեսում է խոսել Թրամփի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «դեռևս կոնկրետ ծրագիր չկա»։

Տեղեկության համար՝ Washington Post-ը, հենվելով անհայտ աղբյուրների վրա, հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, և Թրամփը Պուտինին հորդորել է զերծ մնալ ուկրաինական պատերազմի սրումից։ Նմանատիպ բովանդակությամբ տեղեկատվություն է տարածել նաև Reuters լրատվական գործակալությունը։

Նմանատիպ