Կրեմլը հայտնում է, որ մարտի 24-ին Էր Ռիադում խորհրդակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և ամերիկացի փորձագետների միջև
Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում խորհրդակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի փորձագետների միջև,- ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Պարոն Ուոլցի հետ պայմանավորվել ենք, որ երկկողմ ձևաչափով խորհրդակցություններ կանցկացվեն նախագահների կողմից նշանակված փորձագետների կողմից։ Այդ խորհրդակցությունները կանցկացվեն մարտի 24-ին Էր Ռիադում»,- նշել է Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը նաեւ նշել է, որ կանոնավոր հեռախոսային կապ ունի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ, ինչը ձեռնտու է երկու կողմերին։