Կրեմլը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հեռախոսազրույցի Դոնալդ Թրամփի հետ

16:09, 24.01.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հեռախոսազրույցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Մոսկվան ազդանշան է սպասում Վաշինգտոնից, որ իրենք նույնպես պատրաստ են այդ բանակցություններին։

«Պուտինը պատրաստ է, և մենք սպասում ենք ազդանշանին, բոլորը պատրաստ են։ Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, բայց հենց որ ինչ-որ բան լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- նշել է Պեսկովը։

Պեսկովը նաև արձագանքել է Դոնալդ Թրամփի կոչին Արաբիային և Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը՝ իջեցնել նավթի գները՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համար։

«Այս հակամարտությունը կախված չէ նավթի գներից։ Այս հակամարտությունը պայմանավորված է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգով, այդ տարածքներում ապրող ռուսների սպառնալիքով և այն փաստով, որ և՛ ամերիկացիները, և՛ եվրոպացիները լիովին հրաժարվում են լսել Ռուսաստանի մտահոգությունները»,- նշել է Պեսկովը։

Նմանատիպ