Կրեմլը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփի մայիսի 9-ին Ռուսաստան կատարելիք այցի մասին խոսք չկա

20:55, 21.04.2025

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը։

Պեսկովի խոսքով՝ մայիսի 9-ի շքերթի հետ կապված Դոնալդ Թրամփի Ռուսաստան ժամանման մասին ընդհանրապես խոսք չկա։

Նշենք, որ Եվրամիությունը հանձնարարել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում։

Եվրոպական Միության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին համերաշխություն հայտնել Ուկրաինային։

Նմանատիպ