Կրեմլը հայտարարել է, որ Վադիմ Կրասիկովը, ով գերիների փոխանակման շրջանակում Գերմանիայի կողմից ազատ է արձակվել, աշխատում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում
Կրեմլը հայտարարել է, որ Վադիմ Կրասիկովը, ով գերիների փոխանակման շրջանակում Գերմանիայի կողմից ազատ է արձակվել, աշխատում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վադիմ Կրասիկովը, ով երեկ ազատ է արձակվել Գերմանիայի կողմից գերիների մեծ փոխանակման շրջանակներում, աշխատում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունում։

Վադիմ Կրասիկովը ցմահ ազատազրկման է դատապարտվել Բեռլինում 2019 թվականին Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար, իսկ Ռուսաստանը պնդում էր, որ նա կապ չունի ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Պեսկովի խոսքով՝ Կրասիկովը ծառայում էր Ալֆա հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ Վլադիմիր Պուտինի թիկնազորի անդամների հետ։

«Կրասիկովը Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է, հետաքրքիր է, որ երբ նա Ալֆայում էր, ծառայում էր նախագահի թիկնազորի մի քանի անդամների հետ, բնականաբար, երեկ օդանավակայանում նրանք ողջունեցին միմյանց»,- լրագրողներին ասել է Պեսկովը։