Կրեմլ – Վլադիմիր Պուտինը ողջունում է BRICS-ի մասնակիցների ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Կազանում BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցների ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շատ երկրներ իսկապես ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել կարգավորման գործընթացին, պատրաստակամություն են հայտնում հանդես գալ որպես միջնորդ, ինչը Ռուսաստանի նախագահը, ինչպես միշտ, ողջունում է»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Ուկրաինայի թեման ակտիվորեն քննարկվել է «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումների ժամանակ։