Կրեմենչուկի առևտրի կենտրոնի աշխատակիցները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն
Կրեմենչուկի առևտրի կենտրոնի աշխատակիցները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն

Կրեմենչուկի առևտրի կենտրոնի աշխատակիցները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն։

BBC-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Վենեդիկտովայի խոսքով՝ եթե հետաքննությունը պարզի, որ օդային հարձակման ժամանակ առևտրի կենտրոնի աշխատակիցներն անտեսել են անվտանգության միջոցները, նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Կրեմենչուկի քաղաքապետ Վիտալի Մալեցկու խոսքով՝ առևտրի կենտրոնի վարչությունը հրթիռակոծությունից մի քանի օր առաջ հայտարարել է, որ հունիսի 23-ից կենտրոնը չի փակվի նույնիսկ օդային հարվածի ժամանակ։

Ռուսաստանը երեկ հրթիռակոծել է Կրեմենչուկ քաղաքի «Ամստոր» առևտրի կենտրոնը։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ 59-ը։ Ավելի քան 40 մարդ անհետ կորած է համարվում։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։