Կրեմենչուկ առևտրի կենտրոնի վրա հրթիռակոծման հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել՝   40-ից ավելին
Կրեմենչուկ առևտրի կենտրոնի վրա հրթիռակոծման հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել՝ 40-ից ավելին

Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է տասի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ամստոր» առևտրի կենտրոնում այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Ռուսաստանը մի քանի ժամ առաջ հրթիռակոծել է Կրեմենչուկում գտնվող առևտրի կենտրոնը։ Ըստ առկա տեղեկությունների՝ այդ պահին առևտրի կենտրոնում 1000-ից ավելի մարդ է եղել։ Ուկրաինայի նախագահ Վլոլոդիմիր Զելենսկին արձագանքել է միջադեպին։ Նախագահն ասել է, որ առևտրի կենտրոնը ռազմավարական արժեք չունի: Զելենսկին ասում է, որ օկուպանտներին զայրացնում են ուկրաինացի ժողովրդի նորմալ ապրելը։