Կրասնոդարի երկրամասի նահանգապետը հայտնում է, որ փրկարարական գործողության արդյունքում «Կավկաս» նավահանգստում խորտակված նավի անձնակազմի 17 անդամներ փրկվել են   
Կրասնոդարի երկրամասի նահանգապետը հայտնում է, որ փրկարարական գործողության արդյունքում «Կավկաս» նավահանգստում խորտակված նավի անձնակազմի 17 անդամներ փրկվել են  

 

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը հայտարարել է, որ փրկարարական գործողության արդյունքում «Կավկաս» նավահանգստում խորտակված նավի անձնակազմի 17 անդամներ փրկվել են։ Ինչպես գրում է նահանգապետը թելեգրամյան ալիքում, ևս երկու հոգու որոնում են։

Նա նաև նշել է, որ նավի խորտակման վայրում հատուկ միջոցներ են ձեռնարկվել վառելիքի տարածումը կանխելու համար։

 

Տեղի իշխանությունների տվյալներով՝  նավը բեռնված է եղել վառելիքի 30 բաքով։

 

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ լաստանավի վրա հարձակումն իրականացրել են ուկրաինական ուժերը։Հարձակման և հրդեհի հետևանքով նավը խորտակվել է։