«Կովկասյան բժշկական կենտրոնը» տեղեկացնում է, որ Սագարեջոյում աչքի վիրահատության ենթարկված տուժածներից մեկի վիճակը կայուն է և այսօր դուրս կգրվի կլինիկայից
«Կովկասյան բժշկական կենտրոնը» հայտարարեց, որ Սագարեջոյում տուժածներից մեկի վիճակը, ով աչքի վիրահատության է ենթարկվել, կայուն է։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է բժիշկ, վիրաբույժ-ակնաբույժ Ռևազ Օմիաձեն։
Բժշկի խոսքով, հիվանդն այսօր դուրս կգրվի կլինիկայից։
«Պացիենտի վիճակը կայուն է։ Այսօր՝ մեկ ժամից դուրս կգրվի։ Այս փուլում անհրաժեշտ է դիտարկում»,- ասել է Ռևազ Օմիաձեն։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել: