Կովկասի հարցերով Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը պահանջում է ազատել բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված բժշկին
Կովկասի հարցերով Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը պահանջում է ազատել բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված բժշկին

Արևելյան Եվրոպայի, Կովկասի  և Կենտրոնական Ասիայի հարցերով, Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության հատուկ ներկայացուցիչ՝ Միխայել Զիբերտը պահանջում է ազատել Ցխինվալի բռնազավթված ռեժիմի կողմից ձերբակալված վրացի բժշկին: Այս մասին Զիբերտը գրել է իր «թվիթերի» էջում:

Գերմանացի դիվանագետը ասում է, որ Գերմանիան աջակցում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը կոչ է անում դե ֆակտո իշխանություններին ազատել Վաժա Գափրինդաշվիլիին:

«Մենք աջակցում ենք վրացի բժիշկ՝ Վաժա Գափրինդաշվիլիին ազատ արձակելու վերաբերյալ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը»,- գրել է Զիբերտը:

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ Վաժա Գափրինդաշվիլին նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր բռնազավթված Օրճոսանա գյուղի տարածքում: Դե ֆակտո ռեժիմը բժիշկի դեմ հարուցել է քրեական գործ: Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլիին սահմանել է երկամսյա նախնական կալանք: