Կովկասի բնության հիմնադրամը 870 000 եվրո հատկացնելու է Բորջոմի-Խարագաուլի, Մտիրալայի և Փշավ-Խևսուրեթիի ազգային այգիների զարգացման համար
Կովկասի բնության հիմնադրամը 870 000 եվրո հատկացնելու է Բորջոմի-Խարագաուլի, Մտիրալայի և Փշավ-Խևսուրեթիի ազգային այգիների զարգացման համար

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Բորջոմի-Խարագաուլի ազգային այգու վարչությունում կնքվել է դրամաշնորհային պայմանագիր, որի համաձայն, 2019-2021 թվականներին Բորջոմի-Խարագաուլի, Մտիրալայի և Փշավ-Խևսուրեթիի ազգային այգիների զարգացման համար Կովկասի բնության հիմնադրամը հատկացնելու է 870 000 եվրո:

Նշված գումարը կապահովի պաշտպանված տարածքների վարչությունների համար գործողությունների ծախսերը և կօգտագործվի փոքր ենթակառուցվածքի զարգացման համար:

Պայմանագիրն ստորագրել են միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն, պահպանվող տարածքների գործակալության նախագահ Վալերիան Մճեդլիձեն և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջյակոմինը: