Կովիդ վարակված պացիենտների աճող քանակին առողջապահության համակարգը դիմադրում է, երկրում գոյություն ունի համապատասխան ռեսուրս. Մարինա Էնդելաձե
Կովիդ վարակված պացիենտների աճող քանակին առողջապահության համակարգը դիմադրում է, երկրում գոյություն ունի համապատասխան ռեսուրս. Մարինա Էնդելաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճից հետո համավարակաբանների տրված հանձնարարականների պաշտպանությունը ունի առանձնահատուկ նշանակություն:

Նրա խոսքով, այս պահին առողջապահական համակարգը դիմադրում է կովիդ պացիենտների թվի ավելացմանը:

«Այլևս այն փուլը չէ, որ շնչադիմակի օգտագործումը երաշխավորվում էր միայն փակ տարածքներում, մենք պետք է շնչադիմակ կրենք նաև փողոցում: Մենք կարող ենք սերտ կապ ունենալ վարակվածների հետ, ուստի անհրաժեշտ է պահպանել կանոնակարգերը»,- ասել է Մարինա Էնդելաձեն:

«Մենք տեսնում ենք, որ առողջապահական համակարգը դիմադրում է աճող թվին: Ես շփվում եմ շատ պացիենտների հետ և դժգոհ մարդու չեմ հանդիպել: Առայժմ կա ռեսուրս, և, հավանաբար այն կլինի, որ հաղթահարենք վարակը: Ընթանում են լուրջ համակարգված աշխատանքներ: Պետությունը, առողջապահության նախարարությունը և համավարակաբանները ներգրավված են այս գործում», – նշել է Մարինա Էնդելաձեն:

Միևնույն ժամանակ, ինչպես Մարինա Էնդելաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, շնչառական սարքերի քանակը բավարար է և այս առումով խնդիրներ չկան:

«Ես տեղեկություն ունեմ, բոլոր հիվանդանոցներին ավելացվել են շնչառական սարքեր և կարծում եմ, որ այս հարցով խնդիրներ չեն առաջանա»,- ասել է Մարինա Էնդելաձեն: