«Կովիդ 19»-ի պատվաստման կեղծ քարտ պատրաստելու և վաճառելու  փաստով ձերբակալվել է երկու մարդ
«Կովիդ 19»-ի պատվաստման կեղծ քարտ պատրաստելու և վաճառելու փաստով ձերբակալվել է երկու մարդ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության հետ համակարգմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առևտրային կաշառքի և պաշտոնական փաստաթուղթ կեղծելու փաստով բերման են ենթարկել երկու անձի։

Քննչական ծառայությունից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի բուժհաստատություններից մեկի բուժքույրը, ով իր լիազորությունների համաձայն պատվաստում էր քաղաքացիներին, ապօրինի նյութական օգուտ ստանալու համար քաղաքացուց 150 լարի է վերցրել, ինչի դիմաց առանց պատշաճ պատվաստման պատրաստել է «COVID 19» կեղծ պատվաստման քարտ, իբր քաղաքացին պատվաստված է «Pfizer» պատվաստանյութով:

«Միևնույն ժամանակ մեղադրյալը կեղծ քարտի հիման վրա քաղաքացուն գրանցել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական տվյալների բազայում՝ որպես պատվաստված անձ։

Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասով, 4-րդ հոդվածով և 362-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում չորսից վեց տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում։