«Կովիդ 19»-ի նոր տեսակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ սերտ կապի մեջ ենք. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

14:44, 20.12.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, կորոնավիրուսի նոր տեսակի բացահայտման կապակցությամբ, սերտ կապի մեջ են Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ:

Կազմակերպությունում նշում են, որ անդամ երկրներին և հասարակությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, կորովիրուսի նոր տեսակի մասին, երբ նրանք ավելի լավ ուսումնասիրեն նրա բնութագրերը:

«Մենք սերտ կապի մեջ ենք Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ «կովիդ 19»-ի նոր տեսակի հարցով: Նրանք շարունակում են կիսվել տեղեկատվությամբ, վերլուծությամբ և ընթացիկ հետազոտությունների արդյունքներով: Մենք նորացված տեղեկատվություն կտրամադրենք անդամ երկրներին և հասարակությանը, հենց որ ավելին իմանանք վարակի այս տարբերակի բնութագրերի և հետևանքների մասին»,- ասված է առողջապահության համաշխարհային կազմակերպության «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 19-ին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել: Վիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով Նիդեռլանդները դադարեցրել է ուղևորատար չվերթները դեպի Մեծ Բրիտանիա:

Նմանատիպ