«Կովիդ-19»-ի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով ձերբակալված բոլոր չորս անձանց սահմանվել է կալանք
«Կովիդ-19»-ի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով ձերբակալված բոլոր չորս անձանց սահմանվել է կալանք

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Կովիդ-19»-ի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով ձերբակալված բոլոր չորս անձանց խափանման միջոց է սահմանել կալանքը:

Դատավարությունն անցավ հեռակա կարգով:

Հիշեցնենք, որ ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալությունը կեղծ փաստաթուղթ պատրաստելու եւ իրացնելու փաստով ընդհանուր ձերբակալել է 7 մարդու: Ըստ հետաքննության, նշված անձանցից չորսը պատրաստել և Վրաստանի քաղաքացուն փոխանցել են «Ֆայզերով» պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ՝ 350 եվրոյի դիմաց, իսկ երեք անձինք 400 լարիի դիմաց Վրաստանի քաղաքացու համար պատրաստել և նրան փոխանցել են «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստվելը հաստատող կեղծ փաստաթուղթ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասով: Հետաքննությունը վարում է Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը: