Կոստավայի 68 համարում, Հանրային հեռարձակողի անշարժ գույքի սկզբնական արժեքը նոր աճուրդում նվազել է 10 տոկոսով
Կոստավայի 68 համարում, Հանրային հեռարձակողի անշարժ գույքի սկզբնական արժեքը նոր աճուրդում նվազել է 10 տոկոսով

Հանրային հեռարձակողի սեփականությունում առկա անշարժ գույքի իրացման համար հայտարարված աճուրդն ավարտվել է հուլիսի 16-ին, 12:00-ին:

Անշարժ գույքը վաճառելու համար աճուրդի էր հանվել 122 432 000 լարիով (40 մլն դոլլար), 30 օր ժամկետով:

Հայտարարված գնով, այս պահի դրությամբ, գույքը չի վաճառվել: Հեռարձակողի մենեջմենթը կայացրել է կրկին աճուրդ հայտարարելու մասին որոշում:

Հուլիսի 16-ին հայտարարվել է աճուրդ, 10 տոկոս զեղչով: Համապատասխանաբար, աճուրդին անշարժ գույքի սկզբնական արժեքը կլինի 110 343 600 լարի:

Աճուրդն այս անգամ հայտարարվել է 15 օր ժամկետով: