Կոսովոյի իշխանությունները մինչեւ սեպտեմբերի 1-ը հետաձգել են էթնիկ սերբերի համար փաստաթղթերի եւ պետհամարանիշների որոշումը

10:35, 01.08.2022

Կոսովոյի ղեկավարությունը հետաձգել է էթնիկ սերբերի փաստաթղթերի և պետհամարանիշների մասին որոշումը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյեն դիմել է Կոսովոյի վարչակազմին՝ խնդրելով հետաձգել նոր կարգավորումները։ Սակայն կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառումը կհետաձգվի մեկ ամսով, եթե օգոստոսի 1-ին վերացվեն հյուսիսային Կոսովոյի բարիկադները:

«Կոսովոյի Հանրապետության կառավարությունը կտրականապես դատապարտում է այսօր Կոսովոյի հյուսիսում ճանապարհների փակումը և այնտեղ զինված անձանց կողմից ոստիկանության ուղղությամբ կրակելը։ Խոսքը Կոսովոյի ապակայունացման միտումի մասին է, որը սպառնում է քաղաքացիների և մեր երկրի խաղաղությանը և անվտանգությանը։ Այսօր կեսօրից հետո և երեկոյան տեղի են ունեցել մի շարք ագրեսիվ գործողություններ, որոնք հրահրվել և նախապատրաստվել են պաշտոնական Բելգրադի կողմից»,- ասվում է Կոսովոյի վարչակազմի հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սերբիայի և Կոսովոյի շփման գծում լսվել են կրակոցների և տագնապի ազդանշան։ Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերը բեռնատարներով փակել են գլխավոր մայրուղիները։ Կոսովոյում բնակվող սերբերի դժգոհությունը առաջացրել է Կոսովոյի իշխանությունների որոշումը, որը նախատեսում է էթնիկ սերբերի համար ավտոմեքենայի լիցենզիաների փոփոխություն։

Նմանատիպ