Կոսովոն սկսել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին
Կոսովոն սկսել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին

Կոսովոն սկսել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին, այդ թվում՝ երրորդ երկրներից ժամանած անձանց։ Այս մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետի պաշտոնակատար Ալբին Կուրտին։

Կոսովոն համաձայնել է Թրամփի վարչակազմի խնդրանքին՝ սկզբնական փուլում ընդունելով 50 արտաքսված անձ։

«Մենք ընդունում ենք նրանց, ում ներկայությունը ԱՄՆ-ն իր տարածքում չի ցանկանում», – նշել է Կուրտին տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա չի հստակեցրել, թե որ երկրների քաղաքացիներ են արտաքսվածները։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, արդեն մեկ կամ երկու միգրանտ արդեն տեղափոխվել է Կոսովո։ Նշենք նաև, որ Կոսովոն ունի համաձայնագիր Դանիայի հետ, որի շրջանակում՝ 210 միլիոն եվրոյի դիմաց, 2027 թվականից սկսած, հաջորդ տասնամյակում պետք է ընդունի Դանիայից արտաքսվող 300 օտարերկրյա կալանավոր։