Կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում Վրաստանը 46-րդ հորիզոնականում է
Կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում Վրաստանը 46-րդ հորիզոնականում է

«Միջազգային թափանցիկության» կողմից այսօր հրապարակված կոռուպցիայի ընկալման ինդեքսում Վրաստանը երկու հորիզոնականով զիջել է դիրքերը և աշխարհում 46-րդ տեղում է: Երկրի ցուցանիշը վատթարացել է մեկ միավորով և կազմում է 57 միավոր:

Վրաստանը 46-րդ հորիզոնականը կիսում է Մալթայի հետ և նախորդ տարվա նման, կրկին առաջատարն է Արևելյան Եվրոպայում (բացառության Եվրամիության երկրների) և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Վարկանիշի առաջատարներն են Զելանդիան (89 միավոր), Դանիան (88 միավոր) և Ֆինլանդիան (85 միավոր), ամենավատ վիճակում է Սիրիան՝ 14 միավորով:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսը, որը «Միջազգային թափանցիկության» քարտուղարությունը հրապարակում է ամեն տարի, սկսած 1995 թվականից, հենված է հանրային սեկտորում կոռուպցիայի մակարդակի մասին փորձագետների կարծիքի վրա: