Ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի (գյուղ Կորշա-Շատիլի) ներպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53 – կմ106-ում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ ավտոճանապարհի կմ1-կմ53 հատվածում երթեւեկությունն ազատ է։