Կորոնավիրուսով վարակված հոգևորական անձին տեղափոխել են Բոճորիշվիլիի անվան կլինիկա
Կորոնավիրուսով վարակված հոգևորական անձին տեղափոխել են Բոճորիշվիլիի անվան կլինիկա

Հոգևորականը, որի մոտ հաստատվեց կորոնավիրուսը, բուժում է ստանում Բոճորիշվիլիի կլինիկայում:

Ինչպես լրագրողներին հայտնել է կլինիկայի վերահսկիչ խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին, նրան երեկ հիվանդանոց տեղափոխեցին՝ բարձր ջերմությամբ և հազով։

«Covid-19-ը հաստատվել է հոգևորականի մոտ: Հայտնաբերվել է չոր հազ և բարձր ջերմություն: Ես չեմ կարող հաստատել այն տեղեկությունները, որ նա վաիակվեց քրոջից, որը բուժքույր է: Հոգևորականին երեկ են բերել: Կլինիկայում ընտանիքի երեք ընդամն է գտնվում: Մենք դեռ չգիտենք, թե որ ընտանիքի անդամն է վարակի աղբյուրը: Համաճարակաբանական ծառայությունը կհաստատի դա: Այս փուլում նրա առողջությունը բավարար է», – ասաց Մակա Սոլողաշվիլին: