Կորոնավիրուսով վարակված 4 նոր պացիենտից երկուսը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է, շփման նախնական աղբյուրը հայտնի է
Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր հաստատված դեպքից երկու պացիենտը տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Ինչպես հայտարարում է Էզուգբաիան, իրենց մոտ տեղափոխված երկու պացիենտի շփման նախնական աղբյուրը պարզված է:
«Ավելացել է 4 նոր վարակվելու դեպք և այժմ ունենք կորոնավիրուսի 38 հաստատված դեպք»,- հայտարարել է Էզուգբաիան:
Կարանտինի ռեժիմում է 1130 մարդ, իսկ ստացիոնարում, հսկողության տակ՝ 81-ը: