Կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացածներից երկուսը բուժում էր ստանում Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում
Կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացածներից Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում էր ստանում երկու պացիենտ – 73-ամյա տղամարդ բռնազավթված Գալիի շրջանից և 70-ամյա կին Սամեգրելոյից:
Երկու պացիենտներն էլ ունեին ուղեկցող հիվանդություններ, որի պատճառով չհաջողվեց փրկել նրանց կյանքը: Կլինիկայի բժշկական տնօրեն Նոդար Մաղլափերիձեի հայտարարությամբ, երկու պացիենտների վիճակն էլ ծայրահեղ ծանր էր:
«Այսօր մահացել է երկու պացիենտ, 73-ամյա տղամարդ և 70-ամյա կին: Պացիենտները կորոնավիրուսի հետ մեկտեղ ունեին ուղեկցող այլ հիվանդություններ: Կլինիկա տեղափոխելուց հետո նրանց վիճակը գնահատվել է ծանր: Կլինիկայում անցկացվել են համապատասխան միջոցառումներ, սակայն ուղեկցող հիվանդությունների բարդությունից ելնելով նրանց կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտարարել է Մաղլափերիձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք: Ապաքինվել է ևս 337 պացիենտ, մահացել՝ 14-ը: