Թերջոլայի կովիդ-կլինիկայում կորոնավիրուսից մահացել է 47-ամյա տղամարդ: «Թերջոլամեդի» կլինիկայի տնօրեն Դավիթ Սարիշվիլու խոսքով, պացիենտն ուղեկցող հիվանդությունների հետ մեկտեղ ուներ նաև հոգեկան խանգարում: Նրա խոսքով, պացիենտի վիճակը հենց սկզբից եղել է ծանր:
«Պացիենտին կլինիկա են տեղափոխել հոկտեմբերի 16-ին և նա ուներ մի քանի քրոնիկ հիվանդություն, բացի այդ, նաև՝ հոգեկան խնդիր: Չնայած անցկացված բուժմանը, պացիենտի կյանքը փրկել չհաջողվեց»,- հայտարարել է Սարիշվիլին: