Կորոնավիրուսից մահացած երկու պացիենտներն էլ բուժում էին ստանում Քութաիսիի կլինիկայում
Ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի փոխանցմամբ, կորոնավիրուսից մահացած երկու պացիենտներն էլ բուժում էին ստանում Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում:
Ինչպես նշել է Մարինա Էնդելաձեն, մահացածներն ունեին ուղեկցող հիվանդություններ:
«Մահացության դեպքերն արձանագրվել են Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում, որտեղ այժմ բուժում է ստանում 90 պացիենտ: Երկու դեպք է արձանագրվել, մեկը 78-ամյա կին է, ով ուներ ուռուցքային հիվանդություն, մյուսը՝ 72-ամյա տղամարդ, ով ուներ երկկողմ ծանր թոքաբորբ, սրտի քրոնիկ անբավարարություն: Ցանկանում եմ ասել, մահված վերաբերյալ, դա ընտանիքների համար, իհարկե, մեծ ողբերգություն է, սակայն մահվան ցուցանիշը շատ բարձր չէ»,- հատարարել է Էնդելաձեն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք, ապաքինվել է 295 պացիենտ: