Կորոնավիրուսից մահացած 28-ր պացիենտն ուներ ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ շաքարախտ
Կորոնավիրուսից մահացած 28-ր պացիենտն ուներ ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ շաքարախտ:
Ինչպես հայտարարել է Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նոդար Մաղլակելիձեն, 59-ամյա կնոջ կլինիկա են տեղափոխել երկկողմ թոքաբորբով և սեպսիսով:
«Պացիենտն ուներ քրոնիկ այլ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարախտ: Պացիենտը կլինիկա է տեղափոխվել շնչառական անբավարարությամբ և երկկողմ թոքաբորբով, ինչպես նաև սեպսիսով»,- հայտարարել է Նոդար Մաղլակելիձեն:
Մահացած պացիենտը Աջարիայից էր: