Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած 14 պացիենտներից մեծ մասը տարեց է: Սակայն Գամղրելիձեի խոսքով, մահացածների թվում է մեկ մինչև 30 տարեկան անձ: Գամղրելիձեն ասում է, որ այժմ կլինիկապես գնահատվում է այս դեպքը: Գամղրելիձեի մեկնաբանմամբ, պացիենտը բուժում էր ստանում կլինիկայում:
«Ցավոք, այսօրվա դրությամբ տարբեր կլինիկաներում մահացել է 14 պացիենտ: Բաթումիում, Քութաիսիում և նաև Թբիլիսիում ունենք զոհեր: Ինչ վերաբերում է տարիքին, հիմնականում տարեցներ են, սակայն դժբախտաբար, մահացածների թվում է մեկ մինչև 30 տարեկան անձ: Այժմ կլինիկապես գնահատվում է այս դեպքը»,- հայտարարել Ամիրան Գամղրելիձեն: