Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից այսօր մահացած պացիենտը 55-ամյա կին է:
Ինչպես նշել է Մարինա Էնդելաձեն, մահացածն ուներ ուղեկցող այլ հիվանդություններ:
«Մահացածն Աջարիայից է, 55-ամյա կին, ով ուներ ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, նա տառապում էր շաքարախտով, ուներ երիկամի քրոնիկ անբավարարություն, սրտի անբավարարություն, նեոկարդիումի կաթված և երկկողմ սուր թոքաբորբ»,- հայտարարել է Էնդելաձեն: