Կորոնավիրուսից երկու պացիենտ է մահացել Աջարիայում, մեկը՝ Թերջոլայում, մեկը՝ Թբիլիսիում:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից երկու պացիենտ է մահացել Աջարիայում, մեկը՝ Թերջոլայում, մեկը՝ Թբիլիսիում:
«Կա չորս մահացած, այդ թվում, երկուսն Աջարիայում՝ 70-ամյա տղամարդ և 65-ամյա կին, ովքեր ունեին ուղեկցող հիվանդություններ և ծանր վիճակում էին: Մեկը 88-ամյա կին է, ով մահացել է Թերջոլայում, իսկ մեկը՝ Թբիլիսիում, 83 տարեկան»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Բացի այդ, «Թերջոլամեդի» կլինիկայի տնօրեն Դավիթ Սարիշվիլու հայտարարությամբ, 88-ամյա կնոջն իրենց կլինիկա էին տեղափոխել երեկ՝ Բաթումիից:
Կլինիկայում մեկնաբանում են, որ պացիենտն ուներ մի քանի ուղեկցող հիվանդություն: Այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի վարակակիր երեք պացիենտ:
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 62: