Վրասատանում, կորոնավիրուսից ապաքինված 102-ամյա պացիենտը դուրս է գրվել կլինիկայից
Վրասատանում, կորոնավիրուսից ապաքինված 102-ամյա պացիենտը դուրս է գրվել կլինիկայից

Կորոնավիրուսից ապաքինված 102-ամյա պացիենտը դուրս է գրվել կլինիկայից:

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը տարեց պացիենտին ճանապարհել է ծափահարություններով: Նրան տեղափոխել են ծերանոց:

102-ամյա կորոնավարակակիր կնոջը կլինիկա էին տեղափոխել երկու շաբաթ առաջ:

«102-ամյա Գալինա տատիկը հաղթահարել է վարակը: Նրան դուրս ենք գրել կլինիկայից: Այս պահի դրությամբ, կլինիկայում ունենք 74-ամյա կորոնավարակակիր: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված են արհեստական շնչառության սարքին: 13 պացիենտի վիճակը կայուն ծանր է, ինչպես նաև ունենք նորածին պացիենտներ»,- հայտարարել է Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նոդար Մաղլափերիձեն: