Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից 7 պացիենտ է մահացել Աջարիայում և Թբիլիսիում:
Նրա խոսքով, պացիենտներ ունեին ուղեկցող ծանր հիվանդություններ:
«Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուրը թիվը կազմում է 109: Երեկ մահացել է 7 պացիենտ Աջարիայում և Թբիլիսիում: Նրանք 66-90 տարեկան էին, 4 կին և երեք տղամարդ: Իհարկե, այս պացիենտների մահվան հիմնական պատճառն ուղեկցող հիվանդություններն էին»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: