Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի վարակակիր 63 պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես նշել է Էնդելաձեն, ծանր պացիենտներից 9-ը տեղափոխվել է Աբխազիայի բռնազավթված տարածքից, իսկ մեկը՝ Ցխինվալիից:
«Այսօր ունենք 63 ծայրահեղ ծանր պացիենտ, այդ թվում 61-ը միացված է արհեստական շնչառության սարքին, նրանցից 9-ը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայի տարածքից, իսկ մեկը՝ Ցխինվալիից»,- հայտարարել է Մարինա էնդելաձեն: