Կորոնավիրուսի տարածման դեմ հանձնարարականների կատարման նպատակով պարեկային ոստիկանությունը մետրոկայանների մոտ շարունակում է մոնիտորինգը
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման նպատակով, մետրոկայանների մոտ իրականացնում է ինտենսիվ մոնիտորինգ:
Գերատեսչության փոխանցմամբ, Թբիլիսիում գործող բոլոր մետրոկայանների մոտ մոբիլիզացված կլինեն պարեկ-տեսուչներ, որոնք քաղաքացիների անվտանգության նպատակով, կվերահսկեն մետրոկայան մուտք գործող և դուրս երկող անձանց շնչադիմակ կրելը և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող կանոնների պաշտպանությունը:
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակ, հնարավորինի սահմաններում պահպանել հեռավորություն և ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցումներին: