Կորոնավիրուսի տարածման դեմ հանձնարարականների կատարման նպատակով պարեկային ոստիկանությունը մետրոկայանների մոտ շարունակում է մոնիտորինգը
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման նպատակով, մետրոկայանների մոտ իրականացնում է ինտենսիվ մոնիտորինգ,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ, Թբիլիսիում գործող բոլոր մետրոկայանների մոտ մոբիլիզացված կլինեն պարեկ-տեսուչներ, որոնք քաղաքացիների անվտանգության նպատակով, կվերահսկեն մետրոկայան մուտք գործող և դուրս երկող անձանց շնչադիմակ կրելը և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող կանոնների պաշտպանությունը:
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակ, հնարավորինի սահմաններում պահպանել հեռավորություն և ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցումներին:
Պարեկ-տեսուչները մետրոկայանների մոտ ինտենսիվ մոնիտորինգն սկսել են երեկ, հոկտեմբերի 15-ին, միջգերատեսչական համակարգ խորհրդի որոշումներին համապատասխան:
Ուղևորներն ստուգվում են նաև հասարակական ավտոբուսներում:
«Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է անում, հասարակական տրանսպորտից օգտվել միայն պարտադիր ուղևորության համար և ենթարկվել անվտանգության բոլոր կանոններին»,- հայտարարում են ՆԳՆ-ում: