Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով, պետք է ավելի զգույշ լինենք. Մարինա Էնդելաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեն հայտարարում է, որ ընդհանուր առմամբ վարակները բնութագրվում են մուտացիաներով և այն բնութագրում է նաև կորոնավիրուսը:
«Եղել են այլ մուտացիայի ենթարկված դեպքեր, բայց այս դեպքերի վրա ազդել չի հաջողվել, այս մուտացիան այնքան փոքր է եղել. Դա հատուկ ազդեցություն չի ունեցել, ինչպես կլինիկական, այնպես էլ համավարակաբանական», – հայտարարել է Մարինա Էնդելաձեն, Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում:
Ինչ վերաբերում է նոր շտամին, Էնդելաձեի խոսքով, դա կարևոր մուտացիա է, որը վարակին հնարավորություն տվեց արագ փոխանցվել:
«Ըստ կլինիկական ցուցանիշների, այն այնպիսին չէ, որ առանձնանա հատուկ բարդությամբ կամ ինչ-որ այլ հատուկ դրսևորում ունի: Փոխանցման հետագա աճը ցանկալի չէ, քանի որ «կովիդ 19»-ի տարածումը ակտիվ էր, և նոր շտամը խիստ տարածված է: Դրա համար ավելի մեծ զգուշություն է անհրաժեշտ: Ոչինչ չկա, բացի սահմանափակումներից, հեռավարությունից, հիգիենայից, շնչադիմակ կրելուց. Սա պետք է լինի անհրաժեշտ հատկանիշ: Կարծում եմ, եթե մենք կարողանանք դա անել, ավելի քիչ դեպքեր կլինեն», – հայտարարել է Էնդելաձեն:
Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, սահմանափակումներն անհրաժեշտ են, քանի որ մարդիկ դեռ կատարելապես չեն պահպանում կանոնները: