Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 9 487, Իմերեթիում 1 990, Աջարիայում՝ 1 958 դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 78 172 թեստ, այստեղից 46 900-ը՝ հակագենի արագ թեստով և 31 272-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 22,42%, վերջին 14 օրը –15,32%, վերջին 7 օրը – 19,58%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 092 684 դեպք: Ապաքինվել է ևս 5 087 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 977 832: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 813 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 676 520 պատվաստում, օրական՝ 7 661: Կարանտինի ռեժիմում է 32 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 651-ը:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 17 530 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 9 487 դեպք, Աջարիայում՝ 1 958, Իմերեթիում 1 990, Քվեմո Քարթլիում՝ 831, Շիդա Քարթլիում՝ 877, Գուրիայում՝ 240, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 680, Կախեթիում՝ 704, Մցխեթա-Մթիանեթիում՝ 391, Սամցխե-Ջավախեթիում՝ 310, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 62:
Այս փուլում երկրում կա 100 013 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4 651 մարդ, այդ թվում՝ 1 954-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 650-ը՝ Աջարիայում, 934-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 999 ծանր հիվանդ, այդ թվում՝ 409-ը Թբիլիսիում, 132-ը՝ Աջարիայում, 269-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 283-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 154-ը Թբիլիսիում, 51-ը՝ Աջարիայում, 25՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 93 339 մարդ: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 299 մարդ: