Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 9 256, Իմերեթիում 2 219, Աջարիայում՝ 1 523 դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 64 412 թեստ, այստեղից 41 613-ը՝ հակագենի արագ թեստով և 22 799-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 26,5%, վերջին 14 օրը –17,88%, վերջին 7 օրը – 22,1%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 127 234 դեպք: Ապաքինվել է ևս 5 397 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 986 928: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 870 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 695 237 պատվաստում, օրական՝ 7 997: Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 894-ը:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 17 066 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 9 256 դեպք, Աջարիայում՝ 1 523, Իմերեթիում 2 219, Քվեմո Քարթլիում՝ 780, Շիդա Քարթլիում՝ 775, Գուրիայում՝ 240, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 865, Կախեթիում՝ 683, Մցխեթա-Մթիանեթիում՝ 289, Սամցխե-Ջավախեթիում՝ 388, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 48:
Այս փուլում երկրում կա 125 410 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4 894 մարդ, այդ թվում՝ 2 048-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 686-ը՝ Աջարիայում, 1 039-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 992 ծանր հիվանդ, այդ թվում՝ 436-ը Թբիլիսիում, 127-ը՝ Աջարիայում, 275-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 280-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 158-ը Թբիլիսիում, 49-ը՝ Աջարիայում, 27՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 118 373 մարդ: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 299 մարդ: