Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 7 078-ը, Իմերեթիում՝ 1 740, Աջարիայում՝ 1 734-ը
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 13 150 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 7 078 դեպք, Աջարիայում՝ 1 734, Իմերեթիում 1 740, Քվեմո Քարթլիում՝ 661, Շիդա Քարթլիում՝ 554, Գուրիայում՝ 119, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 640, Կախեթիում՝ 206, Մցխեթա-Մթիանեթիում՝ 136, Սամցխե-Ջավախեթիում՝ 268, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14:
Այս փուլում երկրում կա 151 139 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 433 մարդ, այդ թվում՝ 2 289-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 757-ը՝ Աջարիայում, 1 124-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 034 ծանր հիվանդ, այդ թվում՝ 400-ը Թբիլիսիում, 138-ը՝ Աջարիայում, 321-ը՝ Իմերեթիում: Այստեղից 268-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 149-ը Թբիլիսիում, 46-ը՝ Աջարիայում, 24՝-ը Իմերեթիում: 2000 մարդ տեղավորված է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում՝ 1 136-ը Թբիլիսիում, 604-ը Աջարիայում:
Տանը բուժվում է 143 706 մարդ:
Կարանտինային տարածքներում գտնվում է 38 մարդ, այդ թվում 37-ը Թբիլիսիում, իսկ մեկը Աջարիայում:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 299 մարդ: