Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 6 133, Իմերեթիում 1 376, Աջարիայում՝ 1 139 դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 33 905 թեստ, այստեղից 20 924-ը՝ հակագենի արագ թեստով և 12 981-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 33,14%, վերջին 14 օրը –27,37%, վերջին 7 օրը – 30,99%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 325 838 դեպք: Ապաքինվել է ևս 17 130 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 106 221: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 246 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 751 192 պատվաստում, օրական՝ 722: Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 947-ը:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 11 235 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 6 133 դեպք, Աջարիայում՝ 1 139, Իմերեթիում 1 376, Քվեմո Քարթլիում՝ 628, Շիդա Քարթլիում՝ 563, Գուրիայում՝ 184, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 500, Կախեթիում՝ 344, Մցխեթա-Մթիանեթիում՝ 157, Սամցխե-Ջավախեթիում՝ 194, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 17:
Այս փուլում երկրում կա 204 345 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 947 մարդ, այդ թվում՝ 2 426-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 773-ը՝ Աջարիայում, 1 253-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 175 ծանր հիվանդ, այդ թվում՝ 453-ը Թբիլիսիում, 154-ը՝ Աջարիայում, 361-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 278-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 156-ը Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում, 30՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 196 472 մարդ: