Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 12 804, Իմերեթիում 3 689, Աջարիայում՝ 2 190 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 12 804, Իմերեթիում 3 689, Աջարիայում՝ 2 190 դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 84 658 թեստ, այստեղից 59 912-ը՝ հակագենի արագ թեստով և 31 746-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 31,09%, վերջին 14 օրը –23,4%, վերջին 7 օրը – 26,38%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 226 444 դեպք: Ապաքինվել է ևս 9 555 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 030 065: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 060 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 730 067 պատվաստում, օրական՝ 6 714: Կարանտինի ռեժիմում է 34 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 522-ը:

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 26 320 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 12 804 դեպք, Աջարիայում՝ 2 190, Իմերեթիում 3 689, Քվեմո Քարթլիում՝ 1 581, Շիդա Քարթլիում՝ 1 466, Գուրիայում՝ 439, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 623, Կախեթիում՝ 1 298, Մցխեթա-Մթիանեթիում՝ 617, Սամցխե-Ջավախեթիում՝ 511, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 102:

Այս փուլում երկրում կա 181 293 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 522 մարդ, այդ թվում՝ 2 268-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 778-ը՝ Աջարիայում, 1 126-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 062 ծանր հիվանդ, այդ թվում՝ 399-ը Թբիլիսիում, 139-ը՝ Աջարիայում, 339-ը՝ Իմերեթիում:

Այստեղից 263-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 145-ը Թբիլիսիում, 44-ը՝ Աջարիայում, 23՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 173 730 մարդ: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 299 մարդ: