Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 11 857-ը, Իմերեթիում՝ 3 730, Աջարիայում՝ 2 011-ը
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսի 25 161 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել է 11 857 դեպք, Իմերեթիում 3 730, իսկ Աջարիայում՝ 2 011: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմը։
«Stopcov.ge կայք էջում հրապարակված տվյալների համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 72 587 հետազոտություն, այստեղից 47 032-ը՝ հակագենի արագ թեստով և25 555-ը՝ «ՊՇՌ»:
Կատարված թեստերի արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 25 161 նոր դեպք: Վրաստանում վարակի տարածումից առ այսօր գրանցվել է նոր կորոնավիրուսի 1 375 615 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշներին, ապա փետրվարի 8-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը կազմում է՝ 34.66%, վերջին 14 օրվանը՝ 29.26%, իսկ վերջին 7 օրվանը՝ 32.45%:
Վերջին 24 ժամում ապաքինվել է՝ 16 789 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 141 231: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ: Համավարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 351 վարակված:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 25 161 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 11 857 դեպք, Աջարիայում՝ 2 011, Իմերեթիում 3 730, Քվեմո Քարթլիում՝ 1 421, Շիդա Քարթլիում՝ 1 530, Գուրիայում՝ 642, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 577, Կախեթիում՝ 1 253, Մցխեթա-Մթիանեթիում՝ 597, Սամցխե-Ջավախեթիում՝ 437, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 106:
Այս փուլում երկրում կա 219 007 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 036 մարդ, այդ թվում՝ 2 452-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 778-ը՝ Աջարիայում, 1 250-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 252 ծանր հիվանդ, այդ թվում՝ 483-ը Թբիլիսիում, 149-ը՝ Աջարիայում, 407-ը՝ Իմերեթիում: Արհեստական շնչառության սարքին է միացված 290 անձ, այստեղից Թբիլիսիում՝ 162-ը, Աջարիայում՝ 42-ը, Իմերեթիում՝ 31-ը: 1 901 պացիենտ տեղավորված է կլինիկական հյուրանոցներում: Տնային պայմաններում բուժվում է բուժվում է 211 070 մարդ:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 41 մարդ, այդ թվում 41-ը՝ Թբիլիսիում»,- ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ: