Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 11 543, Իմերեթիում 3 413, Աջարիայում՝ 2 334 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 11 543, Իմերեթիում 3 413, Աջարիայում՝ 2 334 դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 77 584 թեստ, այստեղից 47 972-ը՝ հակագենի արագ թեստով և 29 612-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 30,05%, վերջին 14 օրը –24,27%, վերջին 7 օրը – 27,36%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 250 108 դեպք: Ապաքինվել է ևս 8 326 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 038 391: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 102 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 736 590 պատվաստում, օրական՝ 5 411: Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 723-ը:

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 23 664 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 11 543 դեպք, Աջարիայում՝ 2 334, Իմերեթիում 3 413, Քվեմո Քարթլիում՝ 1 296, Շիդա Քարթլիում՝ 1 115, Գուրիայում՝ 537, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 554, Կախեթիում՝ 851, Մցխեթա-Մթիանեթիում՝ 472, Սամցխե-Ջավախեթիում՝ 462, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 87:

Այս փուլում երկրում կա 196 589 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 723 մարդ, այդ թվում՝ 2 375-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 786-ը՝ Աջարիայում, 1 167-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 139 ծանր հիվանդ, այդ թվում՝ 451-ը Թբիլիսիում, 144-ը՝ Աջարիայում, 350-ը՝ Իմերեթիում:

Այստեղից 262-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 145-ը Թբիլիսիում, 46-ը՝ Աջարիայում, 23՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 188 897 մարդ: