Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 10 931-ը, Իմերեթիում՝ 3 281, Աջարիայում՝ 1 876-ը
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսի 22 444 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել է 10 931 դեպք, Իմերեթիում 3 281, իսկ Աջարիայում՝ 1 876: Այս մասին նշված է կառավարության աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«Stopcov.ge կայք էջում հրապարակված տվյալների համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 68 392 հետազոտություն, այստեղից 42 943-ը՝ հակագենի արագ թեստով և 25 449-ը՝ «ՊՇՌ»:
Կատարված թեստերի արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 22 444 նոր դեպք: Վրաստանում վարակի տարածումից առ այսօր գրանցվել է նոր կորոնավիրուսի 1 398 059 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշներին, ապա փետրվարի 9-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը կազմում է՝ 32.82%, վերջին 14 օրվանը՝ 29.93%, իսկ վերջին 7 օրվանը՝ 32.84%:
Վերջին 24 ժամում ապաքինվել է՝ 13 245 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 154 476:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 մարդ: Համավարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 404 վարակված:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 22 444 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 10 931 դեպք, Աջարիայում՝ 1 876, Իմերեթիում 3 281, Քվեմո Քարթլիում՝ 1 193, Շիդա Քարթլիում՝ 1 062, Գուրիայում՝ 616, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 496, Կախեթիում՝ 1 101, Մցխեթա-Մթիանեթիում՝ 450, Սամցխե-Ջավախեթիում՝ 359, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 79:
Այս փուլում երկրում կա 228 153 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 085 մարդ, այդ թվում՝ 2 472-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 771-ը՝ Աջարիայում, 1 257-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 232 ծանր հիվանդ, այդ թվում՝ 482-ը Թբիլիսիում, 137-ը՝ Աջարիայում, 406-ը՝ Իմերեթիում: Արհեստական շնչառության սարքին է միացված 291 անձ, այստեղից Թբիլիսիում՝ 166-ը, Աջարիայում՝ 38-ը, Իմերեթիում՝ 26-ը: 1 858 պացիենտ տեղավորված է կլինիկական հյուրանոցներում: Տնային պայմաններում բուժվում է բուժվում է 220 210 մարդ:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 41 մարդ»,- ասված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ: