Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 493, Աջարիայում՝ 448, իսկ Իմերեթիում՝ 513 դեպք
Վերջին 24 ժամվա տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալներին և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացված միջոցառումների մասին:
«Այսօրվա դրությամբ 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի նոր հաստատված 3 473 դեպք: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, որոնք հայտնաբերվել են երկրում մինչ օրս առաջին վարակի պահից, կազմում է 73 154:
Մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա ապաքինվող մարդկանց աճի առումով: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 342 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 55 511-ի:
Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 37 մարդ, այդ թվում՝ 13-ը՝ Թբիլիսիում, 10-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում, 3-ը՝ Քվեմո Քարթլիում և մեկը՝ Կախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր 636 մահվան դեպք:
Այսօր արձանագրված 3 473 դեպքերից ըստ մայրաքաղաքի և մարզերի ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 1 493 դեպք, Աջարիայում՝ 448, Իմերեթիում՝ 513, Քվեմո Քարթլիում՝ 190, Շիդա Քարթլիում՝ 175, Գուրիայում՝ 55, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 287 դեպք, Կախեթիում՝ 98, Մցխեթա-Մթիանեթիում՝ 119, Սամցխե-Ջավախեթիում՝ 72, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 23:
Այս փուլում կա 16 981 ակտիվ վարակված դեպք: 4957 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում, 2 420-ը՝ Թբիլիսիում, 789-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 633 ծանր հիվանդ, այդ թվում՝ 309-ը Թբիլիսիում և 101-ը՝ Աջարիայում, 163-ը՝ Իմերեթիում: Նրանցից 357-ը միացված են արհեստական շնչառության սարքին, ներառյալ Թբիլիսիում՝ 191, Աջարիայում ՝ 101, Իմերեթիում՝ 33: Կովիդ-հյուրանոցում է 3 413 մարդ, այդ թվում՝ 1 583-ը ՝ Աջարիայում, 1 272-ը՝ Թբիլիսիում, իսկ 294-ը՝ Իմերեթիում: Բնակարանային բուժում է ստանում 8 611 անձ:
Մենք կարանտինի տարածքում ունենք 2 447 մարդ, այդ թվում՝ 358-ը Թբիլիսիում, 1 266-ը՝ Աջարիայում և 36-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում 14 575 մարդ տեղափոխվել է սահմանից:
Այսօրվա դրությամբ 41 958 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 6 709-ը՝ Թբիլիսիում, 17 568-ը՝ Աջարիայում, 4629-ը՝ Իմերեթիում», – հայտարարել է Ալեքսանդրե Խոջևանիշվիլին: