Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 443 դեպք, Աջարիայում՝ 676, Իմերեթիում 541
Կորոնավիրուսի 3 768 նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 443 դեպք, Աջարիայում՝ 676, Իմերեթիում 541:
Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 768 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 96 860:
Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4 055 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 77 932,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Վերջին 24 ժամում մահացել է 41 պացիենտ, այդ թվում 19-ը՝ Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում, 2-ը՝ Քվեմո Քարթլիում, երեքը՝ Մցխեթա-Մթիանեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 894 մահվան դեպք
Այսօր արձանագրված վարակման 3 768 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 443 դեպք, Աջարիայում՝ 676, Իմերեթիում 541, Քվեմո Քարթլիում՝ 183, Շիդա Քարթլիում՝ 165, Գուրիայում՝ 52, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 363, Կախեթիում՝ 130, Մցխեթա-Մթիանեթիում՝ 96, Սամցխե-Ջավախեթիում՝ 95, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 24:
Այս փուլում երկրում կա 18 008 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 879 մարդ, այդ թվում՝ 2 702-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 942-ը՝ Աջարիայում, 1 179-ը՝ Իմերեթիում:
Նրա խոսքով, ունենք 838 ծանր հիվանդ, այդ թվում` 420-ը Թբիլիսիում, 135-ը Աջարիայում, 169-ը՝ Իմերեթիում: Այստեղից 410-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 202-ը Թբիլիսիում, 118-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում:
«3 411 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 646-ը ՝ Աջարիայում, 1 123-ը ՝ Թբիլիսիում, 336-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 718 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 2 226 մարդ, այդ թվում 426-ը՝ Թբիլիսիում, 1 122-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 16 564 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 300 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 14 276 մարդ, Աջարիայում 16 379, Իմերեթիում 5 224»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: