Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 318, Աջարիայում՝ 512, իսկ Իմերեթիում՝ 562 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1318-ը, Աջարիայում՝ 512-ը, Իմերեթիում՝ 562-ը,- տեղեկությունն այս մասին տարածում է միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Նրանց փոխանցմամբ, Քվեմո Քարթլիում արձանագրել է 163 դեպք, Շիդա Քարթլիում՝ 178, Գուրիայում՝ 64, Սամեգրելո և Զեմո Սվանեթիում՝ 368, Կախեթիում՝ 85, Մցխեթա-Մթիանեթիում՝ 54, Սամցխե-Ջավախեթիում – 106, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 33:
Վերջին 24 ժամվա տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, որոնք հայտնաբերվել են երկրում մինչ օրս առաջին վարակի պահից, կազմում է 89 395:
«Մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա ապաքինվող մարդկանց աճի առումով: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 539 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 71 468-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 37 մարդ, այդ թվում՝ 19-ը՝ Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Շիդա Քարթլիում և մեկը՝ Սամցխե-Ջավախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր 815 մահվան դեպք»,- նշված է համակարգող խորհրդի տեղեկության մեջ:
Այս փուլում կա 17 086 ակտիվ վարակված դեպք: 5 763 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում, 2 650-ը՝ Թբիլիսիում, 925-ը՝ Աջարիայում, 1 175-ը՝ Իմերեթիում: Մենք ունենք 836 ծանր հիվանդ, այդ թվում՝ 411-ը Թբիլիսիում և 140-ը՝ Աջարիայում, 177-ը՝ Իմերեթիում: Նրանցից 371 ‘-ը միացված են արհեստական շնչառության սարքին, ներառյալ Թբիլիսիում՝ 163, Աջարիայում ՝ 115, Իմերեթիում՝ 30:
«Կովիդ-հյուրանոցում է 3 435 մարդ, այդ թվում՝ 1 667 -ը՝ Աջարիայում 1 151-ը՝ Թբիլիսիում, իսկ 313-ը՝ Իմերեթիում: Բնակարանային բուժում է ստանում 7 888 անձ: Մենք կարանտինի տարածքում ունենք 2 370 մարդ, այդ թվում՝ 442-ը Թբիլիսիում, 1 256-ը՝ Աջարիայում և 32-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում 16 053 մարդ տեղափոխվել է սահմանից:
Այսօրվա դրությամբ 52 079 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 14 881-ը՝ Թբիլիսիում, 16 724-ը՝ Աջարիայում, 5 387-ը՝ Իմերեթիում», – ասվում է համակարգող խորհրդի տեղեկության մեջ: