Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 247 դեպք, Աջարիայում՝ 742, Իմերեթիում 609
Կորոնավիրուսի 3 824 նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 247 դեպք, Աջարիայում՝ 742, Իմերեթիում 609:
Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 824 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 100 684:
Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 851 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 81 783:
Վերջին 24 ժամում մահացել է 33 պացիենտ, այդ թվում 17-ը՝ Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, մեկը՝ Մցխեթա-Մթիանեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 927 մահվան դեպք:
Այսօր արձանագրված վարակման 3 824 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 247 դեպք, Աջարիայում՝ 742, Իմերեթիում 609, Քվեմո Քարթլիում՝ 214, Շիդա Քարթլիում՝ 197, Գուրիայում՝ 157, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 319, Կախեթիում՝ 150, Մցխեթա-Մթիանեթիում՝ 96, Սամցխե-Ջավախեթիում՝ 63, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 30»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա փոխանցմամբ, այս փուլում երկրում կա 17 948 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 976 մարդ, այդ թվում՝ 5 976-ը՝ հիվանդանոցում:
«Այդ թվում, 2 709-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 959-ը՝ Աջարիայում, 1 202-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 849 ծանր հիվանդ, այդ թվում՝ 387-ը Թբիլիսիում, 149-ը Աջարիայում, 194-ը՝ Իմերեթիում: Այստեղից 308 -ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 160-ը Թբիլիսիում, 47-ը՝ Աջարիայում, 37-ը՝ Իմերեթիում: 3 445 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 672-ը՝ Աջարիայում, 1 132 -ը՝ Թբիլիսիում, 332-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 527 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 2 128 մարդ, այդ թվում 461-ը՝ Թբիլիսիում, 1 022-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 16 802 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 56 344 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 15 307 մարդ, Աջարիայում 19 161, Իմերեթիում 5 226»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: